22 08 2020

Ծիծաղելի են Փաշինյանից «մարշալ Ժուկով» կերտելու փորձերը. Էդուարդ Շարմազանով

Ծիծաղելի են Փաշինյանից «մարշալ Ժուկով» կերտելու փորձերը. Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովն իր էջում գրել է.

Ծիծաղելի են Փաշինյանից «մարշալ Ժուկով» կերտելու փորձերը. Էդուարդ Շարմազանով

Պոպուլիստական և իզմեր չունեցող ռեժիմը ջանք ու եռանդ չի խնայում՝ քողարկելու իր ձախողումները :

2020- ի հուլիսին մեր զինված ուժերը՝ պատվով պաշտպանելով հայրենի սահմանները, դիրքային առավելության հասան հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում: Բայց,այնուամենայնիվ,

Փաշինյանի իշխանությանը չհաջողվեց այն կապիտալիզացնել դիվանագիտության մեջ:

  1. Որևէ միջազգային կառույց նույնիսկ Ադրբեջանին քննադատելու փորձ չարեց :
  2. Նիկոլի իշխանությունը չկարողացավ գեթ մեկ հայամետ հայտարարություն կորզել որևէ միջազգային կառույցից. միակ հայտարարությունը, որտեղ հղում էր արվում հիմնարար սկզբունքներին, այսինքն՝ նաև ինքնորոշման իրավունքին ,արել է Եվրոպայի Ժողովրդական կուսակցությունը ՀՀԿ-ի ջանքերով:
  3. Եթե 2016 -ի դեկտեմբերին մեր դաշնակիցը մեղադրեց պրովոկացիայի մեջ Ադրբեջանին, ապա 2020-ին քննադատության սլաքներն ուղղվեցին ընդդեմ ՀՀ- ի:

4 . 2016 -ի դեկտեմբերին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ն. Բորդյուժան Տավուշում ադրբեջանցիների հարձակման փորձը խիստ քննադատեց`անվանելով այն պրովոկացիա:

  1. Մինչդեռ 2020-ի հուլիսյան դեպքերից հետո ՌԴ արտաքին գործերի նախարար Լավրովը հայկական կողմի գործողություններն անվանեց «չարդարացված արձագանք»:

Այս փաստերը ի ցույց են դնում օրվա իշխանությունների քաղաքական անկարողությունը:

Իշխանությունների ապիկարության պատճառով հայոց բանակի հաջողությունները վեր են ածվել դիվանագիտական ֆիասկոյի:

Ըստ այդմ՝ ծիծաղելի են Փաշինյանից «մարշալ Ժուկով» կերտելու փորձերը:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ