21 10 2020

Հերքում. Նախագահների հանդիպման բովանդակության մասին տարածվող տեղեկատվությունը սուտ է

Հերքում. Նախագահների հանդիպման բովանդակության մասին տարածվող տեղեկատվությունը սուտ է

Ինչպես արդեն նշել ենք, այսօր ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը հայտարարություն էր տարածել այն մասին, որ «Արցախի և Հայաստանի ներկա մտահոգիչ իրավիճակով պայմանավորված` տեղի է ունեցել ևս մի խորհրդակցություն, որին այս անգամ մասնակցել են Հայաստանի Հանրապետության նախկին նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը և Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը»:

Այս լուրից հետո մամուլը գրեց, որ սպասվում է միասնական հայտարարություն և ՀՀ նախկին նախագահները որոշել են աջակցել Նիկոլ Փաշինյանի գործողություններին և մասնավորապես՝ զինադադարի կնքման որոշմանը: Սակայն նշենք, որ այս լուրերը չեն համապատասխանում իրականությանը, այն հերքել են և՛ առաջին նախագահի մամուլի խոսնակը, և՛ ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վկտոր Սողոմոնյանը և՛ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Տարբեր լրատվամիջոցներում հրապարակված ենթադրությունները և հանդիպման բովանդակությանն առնչվող տեղեկատվությունն իրականությանը չեն համապատասխանում»,- ասել է Էդուարդ Շարմազանովը։

Վիկտոր Սողոմոնյանը ասել է.

«Դա սուտ է, այդ տեղեկությունները սուտ են, և նման բան գրելու որևէ առիթ չկա, դա հորինված կեղծիք է»։

Իսկ Արման Մուսինյանն այն որակել է սադրիչ հորինվածք, որը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ