22 08 2020

Տավուշի մարզպետը խորհրդակցություն է անցկացրել Խաշթառակում երեխաների ծեծի դեպքի առնչությամբ

Տավուշի մարզպետը խորհրդակցություն է անցկացրել Խաշթառակում երեխաների ծեծի դեպքի առնչությամբ

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն արտահերթ խորհրդակցություն է հրավիրել մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի, երեխաների իրավունքների հարցերով զբաղվող կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, հայտնում են մարզպետարանից: 

Խորհրդակցության ընթացքում քննարկվել է Խաշթառակ համայնքում մանկահասակ երեխաներին ծեծի ենթարկելու դեպքը:

«Բոլորիս ցնցած այս դեպքը ցույց է տալիս, որ այս ոլորտում խնդիրներ ունենք, սա նաև երեխաների պաշտպանության համակարգի բացթողման արդյունք է: Ընտանիքի խնդրի լուծմանը զուգընթաց պետք է գույքագրել և անմիջապես լուծել բոլոր նմանատիպ խնդիրները», - նշել է մարզպետը:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ