«Տավուշի մարզում վերջին ժամանակահատվածում ոչինչ տեղի չի ունեցել, այսինքն սահմանների փոփոխություն, որևէ բան, տեղի չի ունեցել», - ԱԺ-ում լրագրողներին ասաց Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը։
Նա նշեց, որ մարդիկ ապրում են իրենց բնականոն կյանքով։
Ինչ վերաբերում է Տավուշի մարզում «անկլավներին», նա ասաց. «Մենք բոլորս գիտենք, գաղտնիք չէ, ամեն ինչ թափանցիկ է։ Կոնկրետ այդ մասով ոչինչ այս պահին բանակցություններում տեղի չեն ունենում։ Երբ որ կլինեն, հանրությանը տեղյակ կպահեն։
Ինչպես մենք ունենք տարածքներ Ադրբեջանի տիրապետության տակ, նույնն էլ ունեն նրանք՝ և Տավուշի մարզում, և Հայաստանի տարբեր հատվածներում։
Այդ հարցը լուծվել է, վարչապետը բազմիցս շեշտել է, բացատրել է, որ հարցը լուծվելու է սահմանազատման, սահմանագծման ընթացքում»,- ասաց Հայկ Ղալումյանը։
Նա նշեց, որ չի կարող ասել կոնկրետ գյուղերի անուններ, նաև ինչքան տարածք է, միայն ասաց, որ Բերքաբերի հատվածը մոտ 950 հեկտար գտնվում է Ադրբեջանի տիրապետության տակ։
Մարզպետն ասաց, որ անկլավները միշտ են եղել, ոչ թե առաջացել են հեղափոխությունից հետո։
«Ինչպիսի խնդիրներ ունենք մենք, նույնն ունեն ադրբեջանցիները, պետք է նստել սեղանի շուրջ, որոշվի այդ հարցերը, դեռ կոնկրետ քննարկում չկա», - նշեց Ղալումյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը