20 08 2020

«Օգնիր եղբորդ-Լիբանան» աջակցության ծրագիր՝ ՀՅԴ և «Երկիր» հիմնադրամի նախաձեռնությամբ

«Օգնիր եղբորդ-Լիբանան» աջակցության ծրագիր՝ ՀՅԴ և «Երկիր» հիմնադրամի նախաձեռնությամբ

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը և «Երկիր» հիմնադրամը նախաձեռնում են «Օգնիր եղբորդ-Լիբանան» աջակցության ծրագիրը։

Բեյրութում տեղի ունեցած պայթյունից հետո իրավիճակը  Լիբանանում շարունակում է մնալ ծայրահեղ ծանր։ Համասփյուռքյան կյանքում անուրանալի դերակատարություն ունեցած, մայր հայրենիքի  հոգսերը մշտապես կիսած Լիբանանի հայ համայնքն այսօր դժվարին ժամանակներ է ապրում:  Սփյուռքի ամենակենսունակ համայնքը, Լիբանանի մեր քույրերն ու եղբայրներն այսօր ավելի քան երբևէ  մեզնից յուրաքանչյուրի օգնության կարիքն ունեն։

Ստեղծված իրավիճակում համազգային համախմբումն անհրաժեշտ է։ Յուրաքանչյուրիս պարտքն է սատարել Լիբանանում ապրող մեր հայրենակիցներին՝ դիմագրավելու Լիբանանը պատուհասած ճգնաժամը։

ՀՅԴ Հայաստանի Գերագուն մարմինը և «Երկիր» հիմնադրամը նախաձեռնում են դրամահավաք, որի արդյունքում 1000 ընտանիքի համար նախատեսված մեկ ինքնաթիռ սննդամթերքը կտեղափոխվի Լիբանան։

Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են ներդրում ունենալ ծրագրում, խնդրում ենք փոխանցումներ կատարել Ամերիաբանկ ՓԲԸ-ում բացված հետևյալ նպատակային հաշվեհամարներին՝ իբրև փոխանցման նպատակ պարտադիր նշելով «Նվիրատվություն «ՕԳՆԻՐ ԵՂԲՈՐԴ -ԼԻԲԱՆԱՆ» ծրագրին»։

Փոխանցումներ կարող եք կատարել մինչև սեպտեմբերի 1-ը։

1570066450530200-AMD

1570066450530201-USD

INTERMEDIARY CITIBANK NA, NEW YORK

SWIFT (BIC) CITIUS33

BENEFICIARY’S BANK AMERIABANK, YEREVAN SWIFT (BIC) ARMIAM22

BENEFICIARY’S NAME - YERKIR FOUNDATION

Ցանկացած հարցի դեպքում կարող եք զանգահարել +374-93-56-85-06 հեռախոսահամարն։

 

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին

 «Երկիր»  հիմնադրամ

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ