12 08 2020

Կարող եք ճշտել, հետո նոր ինձ վրա գոռալ. նախարարը՝ ցուցարարին



Կառավարության շենքի դիմաց այսօր՝ օգոստոսի 12-ին, բողոքի ակցիա էին իրականացնում քաղաքացիները՝ պահանջով, որպեսզի կարողանան հնարավորություն ունենալ Հայաստանից մեկնել:

Ցուցարարներից մեկը նշում էր, որ արդեն մեկ տարի է, չի կարողանում տեսնել իր դստերը, ով գտնվում է Լիբանանում: ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն էլ առաջարկեց քաղաքացուն, որ նրա դուստրը դիմի Լիբանանում ՀՀ դեսպանատուն, որովհետև հիմա այնտեղից Հայաստան գալու հնարավորություն կա. «Դուք հասկանո՞ւմ եք, որ համավարակ է եղել, դուք հետևե՞լ եք թվերին, տեսնո՞ւմ եք, որ վտանգները շատ են, այսինքն մենք քաղաքականություն պետք է իրականացնեինք, չէ՞: Բայց հիմա ձեր դուստրը հնարավորություն ունի գալ Հայաստան»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ