Ռուսաստանում երկար ժամանակ ապրած ՀՀ քաղաքացիները կրկին ցանկանում են վերադառնալ ՌԴ, սակայն արտակարգ դրության պայմաններում նրանց թույլ չեն տալիս մեկնել, ինչի պատճառով էլ քաղաքացիներն այսօր՝ օգոստոսի 12-ին, կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա էին իրականացնում:
Նրանք նշում են, որ իրենց ընտանիքների անդամներից շատերը, նաև երեխաները Ռուսաստանում են, իրենք էլ ամիսներ առաջ կարճ ժամանակով եկել Հայաստան և հիմա չեն կարողանում հետ գնալ:
Ցուցարարները նշում էին, որ այս ընթացքում միշտ փորձել են դիմել կառավարությանը, սակայն իրենց ոչ ոք այնտեղից ընդառաջ չի եկել և չի լսել իրենց բողոքը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը