11 08 2020

Լիբանան է ուղևորվել հումանիտար աջակցության հայկական 3-րդ ինքնաթիռը

Լիբանան է ուղևորվել  հումանիտար աջակցության հայկական 3-րդ ինքնաթիռը

«Քիչ անց Լիբանան կուղևորվի հումանիտար աջակցությամբ բեռնված հայկական երրորդ ինքնաթիռը: Հայաստանն ու Արցախը երեք թռիչքների արդյունքում Լիբանանին են տրամադրելու ավելի քան 36 տոննա առաջին անհրաժեշտության ապրանքներ, սննդամթերք ու դեղորայք:

Առաջին երկու թռիչքների միջոցով հայրենիք են տեղափոխվել մեր 56 հայրենակիցներ, իսկ այսօր գիշերը Լիբանանից վերադարձող ինքնաթիռով ևս 45 հոգի կժամանի Երևան: Հայաստան են տեղափոխվել մեր այն հայրենակիցները, որոնք Բեյրութում պայթյունի արդյունքում անօթևան ու առանց ապրուստի միջոցների են մնացել, ՀՀ քաղաքացի են կամ ՀՀ քաղաքացու ընտանիքի անդամ, Հայաստանում կեցավայր ունեն:

Հայ ժողովուրդը եղբայրական Լիբանանի կողքին է և մեր օժանդակությունը շարունակական է լինելու»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ