07 10 2024

Լիբանանում Իսրայելի բանակի զոհերի թիվը հասել է 10-ի

Լիբանանում Իսրայելի բանակի զոհերի թիվը հասել է 10-ի

 

Իսրայելի պաշտպանության բանակը հաղորդել է Գազայի հատվածում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման օբյեկտներին հարվածելու մասին: ՑԱՀԱԼ-ը հավելել է, որ հարվածները հասցվել են գիշերը՝ ռազմաօդային ուժերը հրետանու հետ միասին գրոհել են Գազայի հատվածի կենտրոնական թիրախները։

Միևնույն ժամանակ, Իսրայելի բանակը գիշերը կրկին հարվածներ է հասցրել Բեյրութում գտնվող «Հըզբոլլահի» հետախուզության կենտրոնակայանին և զինապահեստներին, որտեղ տեղի է ունեցել երկրորդական պայթյուն: Լիբանանի մայրաքաղաքի երկու հիվանդանոցներ դադարեցրել են աշխատանքը ավիահարվածների պատճառով, գրում է Al Mayadeen-ը:

Իր հերթին «Հըզբոլլահ» շարժումը հայտարարել է, որ կիրակի երեկոյան հրթիռներով հարձակվել է Հայֆայից հարավ գտնվող Իսրայելի բազայի վրա: Տուժել է 10 մարդ, հայտնել է Ynet հարթակը։

Լիբանանի հարավում մարտերի ժամանակ 10 զոհի մասին հայտնում է նաև Իսրայելի պաշտպանության բանակը։

Ինչպես գրում է kommersant.ru-ն, անցյալ շաբաթ Իսրայելն առաջին խոշոր կորուստներն է կրել Լիբանանում «Հեզբոլլահ»-ի դեմ ցամաքային գործողության ժամանակ, որն իսրայելական զինվորականներն իրականացնում են հոկտեմբերի 1-ից։  

 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ