Shamshyan.com-ը գրում է․«SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օգոստոսի 7-ին Երևանի Արաբկիր վարչական շրջանում դաժան ծեծի է ենթարկվել սիրիահայ, 47-ամյա Սարգիս Հաննեանը:
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 7-ին՝ առավոտյան ժամը 10:00-ից 10:30-ն ընկած ժամանակահատվածում, ու ծեծողները ինչ-որ խանութի տերեր են ներկայացել, 2 օր համոզել են Սարգիսին, որպեսզի ոստիկանություն չդիմի՝ ասելով, թե հիվանդանոցային ծախսերը կհոգան, սակայն խոստումը չեն կատարել։
Հիմա նա գտնվում է հիվանանոցում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը