10 08 2020

Հայաստանում 7 օրում 318 արտակարգ դեպք է գրանցվել

Հայաստանում 7 օրում 318 արտակարգ դեպք է գրանցվել

Օգոստոսի 3-8-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 575 դեպք, որից 318-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 227 հրդեհի, մեկ փլուզման, մեկ պայթյունի, մեկ պատահար երկաթգծի հաղորդակցման ուղիներին, երկու պատահար ջրային հաղորդակցման ուղիներին, վեց վայրի կենդանիների հարձակման, երկու դիակի հայտնաբերման, երկու ջրահեղձման, երկու զինամթերքի հայտնաբերման, 12 ինքնասպանության փորձի, 30 օձի հայտնաբերման դեպք, 62 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 125 կենցաղային կանչ. տուժել է 88 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է երկու քաղաքացի:

Արձանագրվել է թունավորման 11 դեպք:

Ցավոք, նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 20 մահ:

Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման վեց դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 13 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված ութ տրանսպորտային միջոց:

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ