07 08 2020

Պահակակետից հեռացվեցին թե՛ «Լիդիան»-ի, և թե՛ պահապանների վագոն-տնակները

Պահակակետից հեռացվեցին թե՛ «Լիդիան»-ի, և թե՛ պահապանների վագոն-տնակները

Ջերմուկի քաղաքապետարանի և ոստիկանության ուժերով «Լիդիան Արմենիա» ընկերության պահնորդական խմբի վագոն տնակները  ճամփեզրից տեղափոխեցին մի քանի մետր հետ՝ «Լիդիան Արմենիայի» սեփականություն հանդիսացող տարածք, իսկ Ամուլսարի պահապանների վագոն տնակը վերադարձրին սեփականատիրոջը։

Ամուլսարի հանքի շահագործման դեմ բողոքող քաղաքացիները հեռացան, բայց նշեցին, որ շարունակելու են հսկել տարածքը և ոչ մի գնով թույլ չեն տալու բացել հանքը։

Նրանք նաև նշեցին, որ առայժմ իրենց պահանջներից միայն մեկն է բավարարվել, իսկ գլխավոր պահանջը՝ Ամուլսարի հարցի լուծման հստակ ժամկետ կառավարությունից նրանք այդպես էլ չեն լսել։

Ցուցարարների հետագա գործողությունները կախված կլինեն կառավարության քայլերից։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ