ՀՀ Ազգային ժողովի ընտրական բարեփոխումների աշխատանքային խումբը, հիմք ընդունելով 2018 թվականի հոկտեմբերի 1-ին ընդունված Ընտրական օրենսդրության բարեփոխումների հայեցակարգը եւ դրա հիման վրա ներկայացված ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը , վերսկսում է ՀՀ ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի հանրային քննարկումների՝ համավարակի պատճառով ընդհատված շարքը՝ այս փուլում դրանք կազմակերպելով առցանց եղանակով: Հանրային քննարկումներին մասնակցելու եւ իրենց առաջարկությունները ներկայացնելու համար հրավիրվում են Հայաստանի արտախորհրդարանական կուսակցությունները, քաղաքացիական հասարակության կազմակերպությունները, փորձագետները եւ բոլոր հետաքրքրված անձինք:
Հանրային քննարկումները տեղի են ունենալու հետեւյալ ժամանակացույցով (քննարկումների թեմաների ցանկը կարող է համալրվել):
. Բացման խոսք
. Թեմատիկ զեկույցի ներկայացում` հիմնավորումը կազմած անձի/անձանց կողմից,
. Նախապես ստացված գրավոր առաջարկությունների ամփոփ ներկայացում դրանք ներկայացրած հեղինակների կողմից,
. Քննարկում:
Գրավոր առաջարկներ կարող են ներկայացվել [email protected] հասցեով, իսկ քննարկմանը մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել հետեւյալ հղումով` այստեղ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը