ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ՌԴ-ում ՀՀ պետհամարանիշներով մեքենաների շուրջ ստեղծված խնդրին:
«Ռուսաստանի Դաշնությունում ոստիկանությունը հայկական պետհամարանիշերով մեքենաների տերերից շարունակում է պահանջել մաքսային փաստաթուղթ, որը իմ կարծիքով հակասում է ԵԱՏՄ ընթացակարգերին: Տեղեկացնում եմ, որ երեկ այս հարցով խոսել եմ ՀՀ փոխվարչապետ` Մհեր Գրիգորյանի հետ, ով զբաղվում է նշված խնդրով: Հուսով եմ` խնդիրն արագ կկարգավորվի: Հ.Գ. ՀՀ փոխվարչապետ` Մհեր Գրիգորյանի գրավոր պատասխանը խնդրի կարգավորման վերաբերյալ ստանալուն պես կհրապարակեմ»,- գրել է նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը