Ինձ համար գոնե անհասկանալի է իրենց աշխատելաոճը, որովհետև երբ հենց առաջին օրն իրենք եկել են այստեղ կալաշնիկովի ինքնաձիգն ուսներին, Ջերմուկ տանող մայրուղու վրա կանգնած իրենց աշխատակիցներից հարց էինք ուղղում, թե ովքեր են, պատասխանում էին, որ ոստիկանությանը կից զորքերից են: Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ամուլսարի ակտիվիստներից Շիրակ Բունիաթյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ «Լիդիան Արմենիա» ընկերության պահնորդների թիվն ավելացել է, հնարավո՞ր են կրկին բախումներ լինեն:
«Այս մարդկանց, երբ կանչել են աշխատանքի, ճիշտ չեն ներկայցրել իրենց լիազորությունների ու պարտականությունների մասին, ես չգիտեմ իրենք ինչ կանեն: Մի քանի օր առաջ մենք տեսանք, որ իրենք բախում ունեցան հենց ոստիկանների հետ՝բոլորի աչքաի առաջ: Այսինքն այս մարդկանց մի տեսակ իրենց լիազորությունների չափը ճիշտ չէ ասված: Ես չեմ կարող կանխատեսել իրենց վարքագիծը»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը