10 տարուց ավելի է՝ մեր տների տակով ընդերքային ջրեր են գնում: Այս մասին այսօր՝ օգոստոսի 6-ին, Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ ասացին Սարի Թաղի բնակիչները։
Նրանց խոսքով՝ տները փլուզման եզրին են, և այդ տներում 20-ից ավելի անչափահաս երեխաներ կան, այժմ Կառավարությունից աջակցություն են ակնկալում:
«Մենք նամակ ենք ցանկանում փոխանցել Կառավարության անդամներին, քանի որ ոչ ոք մեր խնդիրներին ուշադրություն չի դարձնում: Դիմել ենք քաղաքապետին, ասել է՝ ոչ մի բանով չեմ կարող օգնել, պետք է դիմեք Կառավարությանը»,- ասաց Վահրամ Ավդալյանը:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը