05 08 2020

«Հայոց եկեղեցու պատմություն» առարկան լրացնում է բացը, որ կար խորհրդային տարիներին․ Տեր Զաքարիա



Հայոց եկեղեցու պատմություն առարկան մեր նորանկախ ՀՀ կրթական ոլորտի ամենակարևոր ձեռբերումներից է, որի բարերար ազդեցությունը մենք այս  15 տարիների ընթացքում զգացել ենք։ Առարկայի նպատակն է, ազգային ինքնագիտակցության և ինքնության ձևավորումը և պատրաստումը, ամբողջացումը  ազգային-հոգևոր նկարագրի։ Այս առարկան ոչ թե միայն հայոց կաթողիկոսների պատմության, կենսագրության շարադրանքն է, այլ այս դասգրքերում դուք կարող եք ծանոթանալ մեր եկեղեցու պատմությանը ազգային-հոգևոր սովորություններին, տոներին, ծեսերին, քրիստոնեական արժեհամակարգին։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տ․ Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը։

«Սա մի առարկա է՝ նպատակաուղղված և հստակ ծրագրով, որի վերջում ստանում ենք մարդու ձևավորում, որն ունի հոգև-ազգային նարագիր, որն իր արմատներչով կապված է մեր հայրենիքին և իր ստացած գիտելիքներով բաց է աշխարհի առաջ»,- ասաց վարդապետը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ