Ես իրավական ճանապարհով կլուծեմ խնդիրները։ Շուտով դատական հայցով կմտնենք դատարան։ Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց Նորամարգ համայնքի դպրոցի նախկին տնօրեն Ծովինար Գալստյանը։
«Ուսուցչական ու ծնողական կոլեկտիվը մարտական է տրամարդված, պատրաստվում են գործադուլ և դասադուլ անել։ Եթե մեր ձայնը չի հասնում գրագրության միջոցով, քաղաքակիրթ բողոքի ակցիաների միջոցով, ապա մեք կդիմենք այլ քայլերի»,- ասաց նախկին տնօրենը:
Նշենք, որ մրցույթին մասնակցել են ևս 2 անձ՝ Գևորգ Մինայսանը և Գոհար Սահակյանը: Ակցիայի մասնակիցների խոսքով այս ամենը կապված է Գոհար Սահակյանի հետ:
Հիշեցնենք, որ Արարատի մարզի Նորամարգ համայնքի դպրոցի ուսուցիչներն ու ծնողներն այսօր՝ օգոստոսի 5-ին հավաքվել էին Կառավարության դիմաց՝ իրենց մտահոգությունը հայտնելով, որ Արարատի մարզպետըը դպրոցի տնօրեն է ցանկանում նշանակել իր մերձավորին:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը