04 08 2020

Ես մինչև էստեղ գալս հանգիստ ապրում էի․ քաղաքապետը բողոքում է



Եթե ես եկել եմ այստեղ հանգիստ ապրելու, ուրեմն՝ սխալ եմ եկել: Ես հանգիստ ապրում էի՝ մինչև այստեղ գալը: Ասեմ ավելին՝ ես այստեղ ստանում եմ 429 000 դրամ: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ խոսելով քաղաքապետի աշխատանքի դժվարությունների մասին:

«Սա մոտավորապես 5-10 տոկոսն է կազմում իմ առաջվա ստացած գումարների,-ասաց նա՝ հավելելով, թե մի քանի ամիս է, որ այդքան է վարձատրվում, իսկ մինչ այդ 408 հազար դրամ էր ստանում: Քաղաքապետն ընդգծեց նաև, որ ինքը չի ստանում պարգևավճարներ:

«Ես չունեմ գործարան, իմ գործարանը ես եմ: Ինքս պետք է աշխատեմ, նախագծեր ստեղծեմ, մասնակցեմ դրանցում, որ գումար աշխատեմ: Ես փակել եմ իմ բոլոր եկամուտները՝ բացի մի քանի հեղինակային իրավունքի համար ստացվող գումարներից, եկել եմ 429 000-ով աշխատելու: Եթե եկել եմ այստեղ ոչինչ չանելու, հանգիստ կապրեմ, կաշխատեմ, շատ փող կաշխատեմ, էլի սիրված կլինեմ ժողովրդի կողմից, էլի հաճույքով կանեմ իմ աշխատանքը, որովհետև ես մենակ ժպիտ եմ պարգևել ու ուրախություն եմ բերել մարդկանց տներ, ու հանգիստ կապրեմ: Բայց ես եկել եմ այստեղ մի բան անելու»,-ասաց նա:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ