04 08 2020

266 հազար դրամի շոկոլադ, 359 հազարի՝ ընկուզեղեն․ Երևանի քաղաքապետարանի ծախսերը

266 հազար դրամի շոկոլադ, 359 հազարի՝ ընկուզեղեն․ Երևանի քաղաքապետարանի ծախսերը

Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը գրում է․

«Շոկոլադի, սուրճի եւ ընկուզեղենի ծախսի մասին

Լրատվամիջոցներից մեկն այսօր անդրադարձել է քաղաքապետարանի ներկայացուցչական որոշ ծախսերի՝ պլանավորված ծախսերը սխալմամբ ներկայացնելով որպես փաստացի ծախս, ինչը մոլորեցնող պատկեր է ստեղծում:

Վերջերս առիթ ունեցել ենք նշելու, որ ավագանին յուրաքանչյուր տարեգլխի գնումների պլան է հաստատում՝ հաջորդ ամբողջ տարվա համար: Տարվա ընթացքում արդեն հաստատված պլանի շրջանակներում ծախսերն արվում են՝ ըստ անհրաժեշտության, եւ գրեթե միշտ փաստացի ծախսը ավելի քիչ է լինում պլանավորածից:

Հիմա ներկայացնեմ 2020-ի համար հաստատված մի քանի ծախսը, որոնք մատնանշված են հոդվածում, այնուհետեւ ներկայացնեմ մինչ օրս արված ՓԱՍՏԱՑԻ ծախսերը: Շեշտեմ նորից, որ սա ամբողջ քաղաքապետարանի աշխատակազմի համար մեկ տարվա կտրվածքով նախատեսված ներկայացուցչական ծախսեր են:

☑️Այսպես, տարվա կտրվածքով նախատեսվում է ձեռք բերել ՄԻՆՉԵՎ 30 կգ շոկոլադ՝ ընդհանուր արժեքը՝ 266 հազար դրամ:
2020-ի օգոստոսի 3-ի դրությամբ ձեռք է բերվել 0 (զրո) կիլոգրամ:

☑️Լուծվող սուրճ՝ տարվա համար մինչեւ 1 կգ՝ ընդհանուր արժեքը 39 հազար դրամ:
2020թ. Օգոստոսի 3-ի դրությամբ ձեռք է բերվել 0 կգ:

☑️Ընկուզեղեն՝ տարվա կտրվածքով մինչեւ 40 կգ՝ ընդհանուր 359 հազար 666 դրամ:
2020թ. Օգոստոսի 3-ի դրությամբ ձեռք է բերվել 15 կգ:

☑️Սեւ սուրճ՝ նախատեսված է տարվա ընթացքում գնել մինչեւ 8 կգ՝ ընդհանուր 46 հազար 560 դրամ:
2020թ. Օգոստոսի 3-ի դրությամբ ձեռք է բերվել 6 կգ:

☑️Ամբողջ տարվա համար նախատեսված է գնել մինչեւ 20 կգ շաքարավազ՝ ընդհանուր 7 հազար դրամ:
2020թ. Օգոստոսի 3-ի դրությամբ ձեռք է բերվել 2 կգ:

☑️Շաքար՝ տարվա համար մինչեւ 10 կգ՝ ընդհանուր 6000 դրամ:
2020թ. Օգոստոսի 3-ի դրությամբ ձեռք բերվել 0 կիլոգրամ:

Ինչ վերաբերում է գնման ընթացակարգին, ապա նշված ապրանքները նախատեսված է ձեռքբերել բաց մրցույթի արդյունքում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ