Մոտ 80 ՀՀ եւ ՌԴ քաղաքացիներ երրորդ օրն է՝ գտնվում են Բագրատաշենի անցակետին հարող տարածքում եւ ցանկանում են ցամաքային սահմանով անցնել եւ միանալ ՌԴ-ում գտնվող իրենց ընտանիքներին։ Այս մասին տեսանյութ է հրապարակել ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը։
Տեսանյութին կից նա գրել է․
«Սահմանները բացելուն այլընտրանք չունենք: Այս տեսանյութում մարդիկ պատմում են, թե ինչ վիճակում են հայտնվել Բագրատաշենում:
Մոտ 80 ՀՀ եւ ՌԴ քաղաքացիներ արդեն երրորդ օրն է գտնվում են Բագրատաշենի անցակետին հարող տարածքում եւ ցանկանում են ցամաքային սահմանով անցնել եւ գնալ ՌԴ միանալ իրենց ընտանիքներին»։
Տեսանյությում քաղաքացիները դիմում են պատկան մարմիններին. «Ես ուզում եմ միանալ ընտանիքիս։ Հերիք է, որքան կարելի է մարդկանց տանջել։ Բարի գտնվեք, խնդրում ենք, ուշադրություն դարձրեք, ինչու եք մարդկանց տանջում, հետո բաց թողնում։ Ցանկանում ենք վերադառնալ տուն
Արդեն 6 ամիս է գտնվում եմ այստեղ, արդեն գումար էլ չկա, հնարավորություն չկա, ՌԴ քաղաքացի եմ։ Խնդրում ենք՝ բաց թողեք մեզ»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը