29 07 2020

Մենք չենք հասկանում կառավարության մոտեցումը․ լռո՛ւմ է, ոչինչ չի՛ անում․ Լիդիանի նախկին աշխատակից



Մենք արդեն երկար ժամանակ է՝ չենք աշխատում 10 ակտիվիստների պատճառով, 2018 թվականից մեր հանքը չի գործում: Այս մասին լրագրողներին հետ հանդիպման ժամանակ ասաց «Լիդիան» ընկերության նախկին աշխատակից Լիանա Հովսեփյանը:

Նրա խոսքով՝ մի քանի անգամ դիմել են կառավարությանը, վարչապետին, որպեսզի հասկանան, թե, ի վերջո, ի՞նչ է պատրաստվում անել կառավարությունը, քանի որ հանքում մի քանի ստուգումներ են անցկացվել, և ոչ մի խախտում չի հայտնաբերվել. «Տեսնելով, որ մեր ձայնը լսելի չէ, դիմումներն ընթացք չեն ստանում, որոշել ենք՝ այն աշխատակիցները, որոնք ապօրինաբար զրկվել են իրենց աշխատանքից, դիմենք դատարան: Մեր դիմումն արդեն ընթացքի մեջ է, մեզ միացել են մոտ 100 նախկին աշխատողներ»:

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ