29 07 2020

Դիմորդները պարտավոր չեն պատասխանատվություն կրել տեխնիկական խոտանի համար․ Աննա Կոստանյան



ԱԺ պատգամավոր Աննա Կոստանյանը այսօր  խորհրդարանում ՝ԲՈՒՀ չընդունված դիմորդների, նրանց ծնողների ու պատգամավորների հետ կազմակերպած հանդիպմումից հետո լրագրողներին հայտարարել է, որ ստեղծված իրավիճակում Կրթության ոլորտի լիազոր մարմինը իրավունք չունի պատասխանատվության ողջ բեռը թողնել դիմորդների վրա:

«Որովհետև  եթե կա խնդիր, ապա սխալ եմ համարում այն բարդել միայն քաղաքացու վրա, ասել որ քաղաքացին չի կարդացել, չի լսել, չի արել… կներեք, իսկ ինչու՞մն է կայանում նախարարության աշխատանքի իմաստը:

ՀՀ քաղաքացին որևէ օրենքով պարտավորություն չունի հետևելու Կրթության ոլորտի համակարգող նախարարի լայվերին, կան պատշաճ ծանուցման ձևեր, շատ տարբեր միջոցներ՝ հատկապես տեղեկատվական հարթակում, մանավանդ այս դարում կարելի էր 11000 կամ 100 հազար դիմորդի ծանուցել, մենք ունենք օպերատորներ, որոնք կարող էին ապահովել նոր փոփոխության հաղորդագրության հասանելիությունը՝ շահագրգիռ սեգմենտին»,-ասում է Լուսավոր հայաստան խմբակցության պատգամավոր Աննա կարապետյանը՝ ընդգծելով, որ հանրային իրազեկումը թույլ է եղել, ըստ այդմ էլ առաջացել է այս քաոսային խառնաշփոթը ընդունելության քննություններին:

Բայց այսքանից հետո պատգամավորն այդուհանդերձ գտնում է, որ սպառված չեն բոլոր ռեսուրսները, հույսն  այն է, որ Բրյուսովի անվան լեզվաբանական ինստիտուտի օրինակով. Մի գուցե նախարարությունը նաև մյուս բուհերում պարզի, որ այո, թափուր տեղեր կան ու հնարավոր է  փաստի առաջ կանգնած դիմորդների տեղավորման հարցը լուծել, ինչու ոչ:

«Ես այսքան պայքարում եմ, որովհետև իմ խնդիրը գիտելիքը չնսեմացնելն է  և արդարությունը վերականգնելը։ Ինչու՞ պիտի 10-12 տարի առաջադիմություն ապահոված երեխաները, որոնք այս տարիներին մեծ երազանքներ են կազմել՝ ընդլայնելու իրենց կրթվելու հնարավորությունները, ընդունելության քննությանը տեխնիակական պատճառով զրկվեն բուհ ընդունվելու իրենց սահմանադրական իրավունքից: Նրանք պարտավոր չեն պատասխանատվություն կրել ոլորտի լիազոր մարմնի տեխնիկական խոտանի համար»,-նշեց պատգամավորը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ