ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն անդրադարձել է մամուլի հրապարակմանը, որտեղ նշվել էր․ որ ինքը Բերդ քաղաքում մեծ խնջույք է կազմակերպել, որին մասնակցել է ավելի քան 50 մարդ:
Չոբանյանը գրել է. «Լրատվականներից մեկը ստահոդ հրապարակում է արել իմ կողմից բազմամարդ խնջույք կազմակերպելու մասին, որոշներն էլ տարածում են այն։ Չեմ ընդունում և դատապարտում եմ հերյուրանք հրապարակելու կամ տարածելու ցանկացած փորձ, այն պատիվ չի բերում ոչ ոքի:
Կարևոր եմ համարում նշել, որ ես շատ բաց եմ բոլոր լրատվամիջոցների համար և խորհուրդ եմ տալիս նման դեպքերում ուղղակի դիմել, ինչպես անում է մեծամասնությունը։
Շնորհակալություն եմ հայտնում բոլորին, ովքեր բարձր պատասխանատվությամբ են կրում իրենց առաքելությունը»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը