Արամ Առաջին կաթողիկոսը իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ մեջբերելով 2011-ին Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված իր պատգամից։ Մեջբերումը՝ ստորև․
«Այո՛, Արցախը շարունակությունն է Հայաստանի. այո՛, Սփյուռքը շարունակությունն է Հայաստանի: Մենք պիտի բոլորովենք Հայաստանի շուրջ՝ Հայաստանը նկատելով մեր կյանքի ամեն բանից վեր, մեր սրբության սրբոցը։ Հայաստանի հզորացումը, Հայաստանի անկախության ամրապնդումը յուրաքանչյուր հայի եւ ամբողջ հայության կյանքի նշանաբանը, կյանքի ճանապարհը պետք է դառնա», – գրել է Կիլիկիայի կաթողիկոսը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը