Սեյսմիկից 2 անգամ եկել են, վերաստուգում են արել, ճեղքերի վրա դրել են իրենց ասած «թիթեռնիկները», որոնք մի քանի ամսից պատռվել են: Շենքը փլուզվում է Արդեն այն վիճակն է, որ շենքի բնակիչները մեկը մյուսին զանգում հարցնում են՝ երկրաշա՞րժ էր: Շենքի քարերն առաջ են եկել, շենքը ծռվել է: Քոչարյանի ժամանակներից սկսած մինչև հիմա ոչ մեկը մեր ձայնը չսլեց: Իշխանությունը միայն ասում է, որ շենքը 3-րդ կարգի վթարային է, պետք է ամրացնենք: 2015 թվականից մինչև էսօր ամրացնում են ու այդպես էլ չեն ամրացնում: Նկուղն ամբողջությամբ ջրի մեջ է, տներից խոնավության հոտը փչում է, շորերը չեն չորանում: Սեյսմիկի ներկայացուցիչը մեզ ասում է, որ ինքը գրել-տվել է, որ 4-րդ կարգ է: Հիմա մենք պահանջում ենք այդ եզրակացությունը, որ դիմենք այլ մարմիններ։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց Վարդաշենի շենքերից մեկի բնակիչ Հասմիկ Համբարձումյանը։
Մանրամասն տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը