25 07 2020

Ծեծկռտուք Սևանա լճի տարածքում՝ քաղաքացիների ու ոստիկանների միջև



Tert.am-ը գրում է․ «Սևանա լճում՝ կղզու հարակից տարածքում, արտակարգ ծառայություն իրականացնող ոստիկանների ու տեղում գործունեություն ծավալողների միջև ծեծկռտուք տեղի ունեցավ։

Tert.am-ի թղթակցին ականատեսները հայտնել են,որ ծեծկռտուքի պատճառը ոստիկանների օրինական պահանջը չկատարելն է. «Պահանջն էլ Սևանի ափին ու ավտոմեքենայի մեջ դիմակ չդնելն է, իբր դա ինչ պահանջն է,բաց տարածքում»։

Կռվին միջամտել են նաև կանայք։ Մոտ տասը րոպե տևած ծեծկռտուքի ընթացքում հարվածներ են հասցրել նաև ոստիկանության ծառայողներին, հայհոյել են նրանց, իսկ ծեծկռտուքից որոշ ժամանակ անց կռվի մասնակիցներից մեկը ոստիկանության ծառայողի հասցեին հայհոյանք է հնչեցրել և կանչել պարզաբանում տալու. «Կազյոլ», արի ստեղ»։

Մանրամասները՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ