25 07 2020

Արթուր Մուրադյանը ցանկանում էր թուրքագետ դառնալ



ՀՀ հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հուլիսի 14-ին ծանր վիրավորված եւ հուլիսի 23-ին  զինվորական հոսպիտալում մահացած 19-ամյա Արթուր Մուրադյանը դպրոցն ավարտելուց հետո ընդունվել էր ԵՊՀ՝ թուրքագետ դառնալու նպատակով։ Այս մասին այսօր՝ հուլիսի 25-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում Արթուրի հուղարկավորության ժամանակ ասաց Արթուրի հարազատներից Վահրամ Պողոսյանը։

«Այն հարցին, թե ինչու ես ուզում դառնալ թուրքագետ, ասում էր՝ պետք է ուսումնասիրեմ ու հասկանամ, թե ինչու է այդ ազգից կողմից հարյուրավոր տարիներ թշնամանք մեր ազգի նկատմամբ։ Սրանք պատահական խոսքեր չեն, նրա արյան մեջ էր, նրա արյան կանչն էր այդպիսին, որովհետև 105 տարի առաջ Արթուրի նախապապերը կորցրել էին մոտ 50 հոգուց կազմված իրենց գերդաստանը, և մնացել էին երկուսը, որոնք հինգ տարի շարունակ պայքարեցին իրենց ազգի համար։ Սիրելի Արթուր, դու այսօր ընտրեցիր այդ ճանապարհը, քո պատանեական տարիները նոր էին լրացել, նոր էիր ոտք դրել երիտասարդության շեմին, բայց ընտրեցիր հավերժանալու ճանապարհը, կեցցես, Արթուր»,– ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ