Կասյան փողոցի և Կոմիտասի պողոտայի հատման հատվածում գտնվող գյուղատնտեսական շուկայի առևտրականները հուլիսի 24-ին կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում:
Նրանք ցանկանում են շարունակել այդ վայրում գյուղմթերք վաճառել, մինչդեռ ոստիկանները թույլ չեն տալիս: Հիշեցնենք, որ արդեն 9 տարի ամեն շաբաթ և կիրակի օրերին այստեղ գյուղատնտեսական շուկա է գործել, որտեղ իրենց մթերքն են վաճառել գյուղացիները:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը