23 07 2020

Տիեզերական աղաղակ կսկսվեր, եթե համարժեք վերնագրեր լինեին 3-4 տարի առաջ․ Ռուբեն Մելիքյան

Տիեզերական աղաղակ կսկսվեր, եթե համարժեք վերնագրեր լինեին 3-4 տարի առաջ․ Ռուբեն Մելիքյան

«Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է երեկ լրատվամիջոցներում տարածված լուրերին, համաձայն որոնց Երևանում Խաչատուր Սուքիասյանի եղբոր կողմից ծեծի է ենթարկվել մոսկվայաբնակ գործարար Օնիկ Կարապետյանը։

Ռուբեն Մելիքյանի գրառումը ներկայացնում ենք ստորև․

«Մոսկվաբնակ գործարարը պնդում է, որ Երևանում Խաչատուր Սուքիասյանի եղբայրն ու թիկնապահն իրեն ծեծի են ենթարկել»։

«Ինձ ասացին՝ աջ ու ձախ չանես, ոչ մի տեղ չգնաս, չբողոքես, մեկ ա՝ վարչապետն էլ ա մեր յանից, ոստիկանությունն էլ»։

Ուղիղ մեկ օր է անցել այս ահազանգից, ու... ու ոչինչ։ Պատկերացնու՞մ եք ինչ տիեզերական աղաղակ կսկսեր, եթե համարժեք վերնագրեր լինեին 3-4 տարի առաջ։

Երեսպաշտության դիմակահանդեսը շարունակվում է»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ