21 07 2020

Ահաբեկչություն՝ Ուկրաինայում․ Զելենսկին կատարել է պատանդառուի պահանջը

Ահաբեկչություն՝ Ուկրաինայում․ Զելենսկին կատարել է պատանդառուի պահանջը

Ուկրաինայի Լուցկ քաղաքի կենտրոնում՝ Թատերական հրապարակում, անհայտ անձն ուղևորներով լի ավտոբուս է պատանդառել: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կատարել է Լուցկում ուղևորներով լի ավտոբուսը պատանդառած անձի ցանկությունը,

«Բոլորը պետք է դիտեն 2005 թվականի «Երկրացիներ» ֆիլմը»,- ֆեյսբուքյան ուղերձում ասում է Զելենսկի:

Ահաբեկիչը պահանջել է, որ նախագահը այս արտահայտությամբ տեսանյութ հրապարակի սոցցանցերում:

Ինչպես հաղորդել Է Վոլինի մարզի ազգային ոստիկանության ղեկավար Յուրի Կրոշկոն, ահաբեկիչն ընդհանուր պահանջներ է առաջ քաշել և հայտարարել համակարգից դժգոհության մասին:

«Երկրաբնակները» ամերիկյան վավերագրական ֆիլմ է, որը պատմում է կենդանիների նկատմամբ մարդկանց դաժան վերաբերմունքի մասին։

Ավելի ուշ «ՌԻԱ Նովոստին», հղում տալով Zik հեռուստաալիքին, հայտնել է, որ Լուցկ քաղաքում ուղևորներով լի ավտոբուսը պատանդառած տղամարդն ազատ է արձակել պատանդներին, դրանից հետո տեղում պայթյուն է որոտացել:

Հեռարձակումը ցույց է տվել, թե ինչպես են մարդիկ դուրս գալիս ավտոբուսից, ինչից հետո պայթյուն է տեղի ունեցել:

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ