21 07 2020

Հուլիսի 27-ին Կալուգա-Երևան չվերթ է սպասվում

Հուլիսի 27-ին Կալուգա-Երևան չվերթ է սպասվում

Հուլիսի 27-ին կիրականացնի Կալուգա-Երևան չարտերային չվերթը: Այս մասին հայտնում են ՌԴ-ում ՀՀ Դեսպանության ֆեյսբուքյան էջում:

«Տեղեկացնում ենք, որ «Aircompany Armenia» ավիաընկերությունը ս/թ․ հուլիսի 27-ին (ժամը՝ 14։00-ին) կիրականացնի Կալուգա-Երևան չարտերային չվերթը /RM 0754/։

Տոմսերը կարելի է ձեռք բերել ավիաընկերության կայքից (armeniafly.com), ինչպես նաև ընկերության երևանյան գրասենյակից (հասցե՝ Վ․Սարգսյանի 10) կամ Կալուգայի միջազգային օդանավակայանից:

Չվերթի հետ կապված բոլոր հարցերով անհրաժեշտ է դիմել ավիաընկերությանը»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ