21 07 2020

Արման Բաբաջանյանը սպառնացել է հայերին և եզդիներին

Արման Բաբաջանյանը սպառնացել է հայերին և եզդիներին

 

Ազգային Ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանը հուլիսի 20-ի երեկոյան իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել, որով թիրախավորել էր հայերին և եզդիներին․

«Ձեր գլուխների վրայով կանցնենք ճանապարհը մեր, ձեր ատամներով կլցնենք փոսերն այդ ճամփի, ձեր մարմիններին կափսոսենք մեր ոտքերը սրբել, բայց կանցնենք մեռնելով ապրելու ճանապարհը մեր երկրի: Ու թող մեկը կասկածի, թող մեկը կասկածի հայ լինի, թե եզդի»։

Այստեղ հատկապես անհասկանալի է, թե նա ինչու՞ է թիրախավորում եզդիներին։ Եթե հայերի մասով տարածվող ատելության մասով կարող ենք ենթադրել, որ խոսքը իր ընդդիմախոսների մասին է (սա ևս անընդունելի է), ապա անտրամաբանական է, թե նա ինչու՞ է նշում եզդիներին։ Այստեղ հստակ երևում է ազգային հիմքով խտրական վերաբերմունքը։

Ըստ էության պատգամավորն իր այս անհասցե հայտարարությամբ սպառնում է Հայաստանում ապրող բոլոր եզդիներին։

Նշենք, որ գրառումից անմիջապես հետո, երբ սոցիալական ցանցերում ակտիվ քննարկումներ ծավալվեցին, Բաբաջանյանը գրառումը հեռացրեց իր էջից:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ