18 07 2020

Դուք հերոս եք, պատմության մեջ մնալու է ձեր արածը․ Նախագահը՝ վիրավոր զինվորներին



ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը,  ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն այցելել են ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական  հոսպիտալ` տեսակցելու Տավուշի մարզում վերջին օրերին ադրբեջանական զինուժի հարձակման  հետեւանքով վիրավորված զինծառայողներին:

Նա հետաքրքրվեց վիրավորների առողջական վիճակով, ստացած վնասվածքներով եւ ասաց, որ այս օրերին, երբ աշխարհը կորոնավիրուսի դեմ է պատերազմ մղում,  մեր հարեւաններն այս պայմաններում պատերազմ է սկսում, ինչը մարդու իրավունքների խախտում է:

«Դուք հերոս եք, պատմության մեջ մնալու է այն, ինչ-որ դուք արել եք, բոլորը գնալու է, քամին տանելու է պատմության: Դուք այն հերոսներն եք, որ պատկանում եք հաղթած եւ հաղթող բանակին, լավ հիշեք: Պինդ եղեք, առողջ եղեք»,- զինծառայողներին ոգեւորեց նախագահը:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ