16 07 2020

«28.01» և ավելի անապահովության միավոր ունեցող նպաստառուներին դեղերը կհատկացվեն անվճար

«28.01» և ավելի անապահովության միավոր ունեցող նպաստառուներին դեղերը կհատկացվեն անվճար

Կառավարությունը հուլիսի 16-ի նիստում փոփոխություններ է կատարել կառավարության 2019 թվականի մայիսի 30-ի N 642-Ն որոշման մեջ:

Ըստ այդմ, ընտանիքի անապահովության սահմանային միավոր է սահմանվել «28.01» միավորը, նախկին «30.01» միավորի փոխարեն: Արդյունքում`   այսուհետեւ «28.01» և ավելի անապահովության միավոր ունեցող նպաստառուներին դեղերը կհատկացվեն անվճար` առողջության առաջնային պահպանման օղակի միջոցով: Այդ մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից:

Նախկին որոշմամբ` «30.01» և ավելի միավոր ունեցող շուրջ 200 հազար շահառու օգտվել է անվճար կամ մասնակի փոխհատուցմամբ դեղերի հատկացումից: Որոշման փոփոխությամբ անվճար դեղեր ստանալու իրավունք կունենան եւս 6114 շահառու` նվազեցված միավորների շնորհիվ: Բացի այդ` այն շահառուները (21100 անձ), որոնք դեղերը ստացել են մասնակի փոխհատուցմամբ, այժմ կստանան անվճար: Ընդհանուր շահառուների թիվը կավելանա եւս 27206-ով:

Այսպիսով` կունենանք բժշկական օգնության եւ սպասարկման ավելի հասանելի համակարգ, ինչպես նաեւ դեղերով անվճար ապահովում բնակչության սոցիալապես անապահով, առավել խոցելի խմբերի համար:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ