16 07 2020

Ամենասեղմ ժամկետում վերականգնելու ենք տները, եթե պետք լինի, նորը կկառուցենք. Տավուշի մարզպետ



Այս գիշեր վերսկսվել են Տավուշի մարզի գյուղերի ռմբակոծությունները. Հիմնական թիրախում եղել են Այգեպար, Չինարի, Մովսես, ներքին Կարմիր Աղբյուր, Տավուշ գյուղերը և Բերդ քաղաքը: Այս մասին, այսօր՝ հուլիսի 16-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:

«Այս պահի դրությամբ հարաբերական անդորր է: Մեր բնակավայրերում վնասվել են 10-ից ավելի առանձնատներ, ինչպես նաև որոշ ենթակառուցվածքներ: Առանձնահատուկ ուզում եմ նշել սահմանապահ Այգեպարի մանկապարտեզի ռմբահարումը: Վնասվել է ջրագիծ Տավուշ-Ներքին Կարմիր Աղբյուր հատվածում, որի վերականգնման աշխատանքներն ընթացքի մեջ են»,- ասաց մարզպետը:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ