16 07 2020

Ապրիլյանից 4 տարի անց, Յաշմայի բրիգադը կրկին մեծաթիվ կորուստներ կրեց. Տիգրան Աբրահամյան

Ապրիլյանից 4 տարի անց, Յաշմայի բրիգադը կրկին մեծաթիվ կորուստներ կրեց. Տիգրան Աբրահամյան

 

«Հենակետ» վերլուծական կետրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով Տավուշի ուղղությամբ ադրբեջանական «Յաշմա» բրիգադի՝ երեկվա գործողություններին ու կրած մեծաքանակ կորուստներին։

«Ադրբեջանի Յաշմայի (052) հատուկ նշանակության բրիգադը 2016 թվականի ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ ստացած մեծաքանակ կորուստների արդյունքում անմարտունակ էր դարձել։

Վերջին տարիներին ոչ մի լուրջ մարտական գործողության չէր մասնակցել՝ վերականգնման/համալրման/ուսուցման փուլում էր։

Պատմությունը կրկնվեց, ապրիլյանից 4 տարի անց, Յաշմայի բրիգադը կրկին մեծաթիվ կորուստներ կրելով վերածվում է անմարտունակ ստորաբաժանման»,-գրել է Տիգրան Աբրահամյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ