15 07 2020

Սարգիս Քլոյանին ոչ ոք լուրջ չի վերաբերվում. Սաթիկ Խլղաթյան



 Շատ ծանր տարա, երբ պետք է ներկայանայի դատական նիստին, քանի որ այս պահին իմ որդին նույնպես գտնվում է սահմանին: Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Մեզ բացակա չդնեք» ՀԿ նախագահ Սաթիկ Խլղաթյանը:

Հիշեցնենք, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունի նստավայրում տեղի էր ունենում դատական նիստ` մարտի 1-ի զոհերի իրավահաջորդներն ընդդեմ արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների հարազատների` հատուցում ստանալու պահանջով։

«Սարգիս Քլոյանը նաև փաստում է, որ ինքը 30-մլնը, օդից կախված լուրերով նաև 10 մլն էլ վերցրել են, որ գնան Քոչարյանի դատին և վարկաբեկեն: Ինչ վերաբերում է 30 մլն-ի հետ վերադարձին, այո ինքը պետք է հետ վերադարձնի: Երբ առաջին անգամ ես ու Սարգիս Քլոյանը հանդիպել ենք, զրույց ենք ունեցել, ինքն այդ ժամանակ էլ ինձ ասել է՝ տիկին Սաթիկ, գիտե՞ք մենք դիմելու ենք Եվրոպական դատարան, մեզ պետք է հատկացնեն 240 մլն դրամ, և մեր տղերքը օգուտ են տալիս էս պետությանը, մենք էդ 30-ը հետ ենք տալիս: Այսինքն 210 մլն-ը դնում են իրենց գրպանը, 30-ը տալիս են, բայց օգուտ տվել իմ ամուսինը, իմ ամուսնու նման հերոս տղաները, որոնք գնացել են թուրքի դեմ մարտնչելու, հողեր ազատագրելու»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ