15 07 2020

Որ էդ փողերը չտանի տաշի-տուշի անի․ Ինչո՞ւ Քլոյանը հարսին գումար չի տվել



Մարտի 1-ի զոհ Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգսի Քլոյանը, հայտարարել է, մարտի 1-ի զոհերի իրավահաջորդներով պայմանավորվել են, որ ՄԻԵԴ-ի վճռից հետո կառավարության հատկացրած 30 միլիոն դրամները հավաքելու են ու հետ  վերադարձեն պետությանը, ասում է՝ զզվել ենք էդ քննարկումներից:

«Մարտի 1-ի դեպքերից հետո մենք պետությունից 12 տարի ոչ մի լումա չենք ստացել, իսկ էդ նույն տիկին Մարգարիտան ֆոնդերից է օգտվել, ամեն Նոր տարուն Մարգարիտայի պահանջով զոհվածների ընտանիքները ստանում են օգնություններ, և այդպես ամեն տարի պարտադիր,  իսկ մենք…մեզ  դարձյալ ոչ մի կոպեկ չեն տվել: Հիմա իր ՀԿ ին էդ փողը որտեղի՞ց է գալիս, կարո՞ղ է էդ փողը երկնքից է թափվում, հա՞...

Եթե իրենք պահանջ ունեն, թող իրենց պահանջը ներկայացնեն, ես ո՞վ եմ որ դեմ լինեմ, բայց ինչու՞ են մատնանշում մարտի 1-ի զոհերի իրավահաջորդներին»,-ասում է Սարգիս Քլոյանը՝ ընդգծելով, որ հայցի պահանջ են հանդիսացել սևազգեստ մայրերի կողմից հնչած որակումները՝ մարտի 1-ի իրադարձությունների մասինակիցներին՝ էդ փողոցային կռվողները, մարտի 1-ի խանութ թալանողները և այլն:

Այսօր Սևազգեստ մայրերի դեմ դատական հայցով առաջին նիստն է՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում (դատավոր Լիզա Գրիգորյան): Հիշեցնենք, զինվոր կորցրած մայրերին դատի են տվել մարտի 1-ի 9 զոհերի իրավահաջորդները: Որդեկորույս մայրերից նրանք պահանջում են ներողություն խնդրել՝ մարտի 1-ի դեպքերը փողոցային թալան որակելու, իշխանակռիվ  որակելու համար:  

Հիշեցնենք, Կառավարության դեմ ակցիայի ժամանակ սևազգեստ մայրերը համախմբվել ու պահանջում էին, որ եթե կառավարությունը առանձնահատուկ մոտեցումով հատուցում է  Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդներին և բյուջեից  30-ական միլիոններ է բաշխում զոհերի իրվահաջորդներին, ապա նույն  կերպ  կարող էր առաջնորդվել ծառայության մեջ զոհված զնիվորների ու ոստիկանների ընտանիքներին աջակցության դեպքերում, մինչդեռ  Արցախյան պատերազմում զովածների ընտանիքներին պետությունն աջակցում է 30 հազար դրամով: Եվ ահա վարչապետի այս տարբերակված մոտեցումից դժգոհած  սևազգեստ մայրերը, պարզվում է, իրենց համեմատությամբ վիրավորել են ոմանց, կառավարությանը ներկայացրած պահանջից հետո  նրանց դեմ դատական գործեր են հարուցվել, սևազգեստ մայրերին պատասխանատվության ենթարկելու հայցվով դատարան են դիմել մարտի 1-ի 9 զոհերի իրաահաջորդներ:

Սարգիս Քլոյանը անդրադարձել է նաև իր զոհված որդու՝ Գոռ Քլոյանի  զավակների հետ կառավարության 30 մլն դրամի պատճառով խզված հարաբերություններին,  ասում է՝ հարսին իր հասանելիք 18 մլն դրամը չի փոխանցել, որ չտանի էդ փողերը տաշի-տուշի անի, դրանք Քլոյան պապը ավանդ է ձևակերպել՝ թոռների  ապագայի համար:

Նա ընդգծեց, որ իր հարսը ժամանակին հրաժարվել է Գոռ Քլոյանի իրավահաջորդը լինել՝ քաղաքական պրոցեսերին ներգրավված չլինելու համար:

Նշենք, «Զինվորի մայր» ՀԿ-ի նախագահ Մարգարիտա Խաչատրյանի դեմ դատարան մտած հայցով մարտի 1-ի զոհերի ծնողները պահանջում են պատվին եւ արժանապատվությանը պատճառված վնասի հատուցում: Ի դեպ, նրանց շահերի պաշտպանությանությամբ ավանդաբար կզբաղվի Տիգրան Եգորյանը:

Մանրամասն՝ Սարգիս Քլոյանի հետ զրույցի տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ