15 07 2020

Հուլիսի 16-ից Մոսկվայի բոլոր բնակիչները անվճար կորոնավիրուսի թեստ կհանձնեն

Հուլիսի 16-ից Մոսկվայի բոլոր բնակիչները անվճար կորոնավիրուսի թեստ կհանձնեն

 

Մոսկվայի ցանկացած քաղաքացի կկարողանա անվճար կորոնավիրուսի թեստ հանձնել: Ինչպես հայտնում է փոխքաղաքապետ Անաստասիա Ռակովան՝ թեստերը կսկսեն անել հուլիսի 16-ից:

Թեստերն իրականացնելու համար քաղաքի 207 պոլիկլինիկաներում կենտրոններ կբացվեն: Ռակովայի խոսքով՝ ամեն օր հնարավոր կլինի իրականացնել 50 հազար հետազոտություն:

Մոսկվայում, համաճարակի սկսվելուց ի վեր, հայտնաբերվել է COVID 19 հիվանդության 231.270 դեպք, մահացել է 4.234 մարդ: Անցած երկու շաբաթվա ընթացքում նոր դեպքերի թիվը կայունացել է, օրական 600-700 նոր դեպքեր են արձանագրվում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ