ՌԴ-ում Հայաստանի դեսպանությունից տեղեկացնում են, որ ս/թ․ հուլիսի 9-ին (ժամը՝ 12։40-ին) «S7» ընկերությունը «Դոմոդեդովո» օդանավակայանից կիրականացնի Մոսկվա-Երևան չարտերային չվերթը:
Աղբյուրը հայտնում է, որ տոմսերն ազատ վաճառքի սկզբունքով կարելի է ձեռք բերել առցանց տարբերակով www.S7.ru կայքից կամ ընկերության օդանավակայանի տոմսարկղից (երրորդ մուտքի հարևանությամբ)։
Ավիաընկերության փոխանցմամբ, տոմսի արժեքը՝ սկսած 8 հազ․ ռուբլուց: Չվերթի հետ կապված բոլոր հարցերով անհրաժեշտ է դիմել ավիաընկերությանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը