08 07 2020

Հայաստանում բոլորը կարծում են, որ կոռուպցիա կա. միջազգային հետազոտություն

Հայաստանում բոլորը կարծում են, որ կոռուպցիա կա. միջազգային հետազոտություն

Հայաստանի բնակչության 57% -ը կամ չի հավատում որևէ բարելավման, իսկ Երևանաբնակների 57 տոկոսն էլ կարծում է, որ Հայաստանը շարժվում է սխալ ուղղությամբ: Այսպիսի տվյալներ են ստացվել «Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի» կատարած սոցհարցումների արդյունքում:

Հարցումն անցկացվել է դեմ առ դեմ հարցումների միջոցով, այս տարվա փետրվար-ապրիլ ամիսների ընթացքում: Հարցմանը մասնակցել են ՀՀ քաղաքացի հանդիսացող 18 և բարձր տարիք ունեցող անձինք:

Հարցվածների 68 տոկոսը հետաքրքրված է քաղաքական և կառավարման հարցերով:

Որո՞նք են այսօր Հայաստանի առջև ծառացած ամենալուրջ խնդիրները հարցին տրվել են հետևյալ պատասխանները.

Գործազրկություն՝ 39.8 տոկոս

Աղքատություն՝ 12.6 տոկոս

Ցածր աշխատավարձ՝ 11.4 տոկոս

Սոցիալական խնդիրներ ՝8.3 տոկոս

Արտագաղթ՝ 4.2 տոկոս

Կոռուպցիա՝ 4 տոկոս

Արցախի կոնֆլիկտը՝ 3,9 տոկոս

Սոցիալական անարդարությունը՝ 4,1 տոկոս

ներքաղաքական խնդիրները՝ 2,8 տոկոս

Գնաճ, բարձր գներ՝ 2,8 տոկոս

Ոչ զարգացած ենթակառուցվածքներ՝ 2.7 տոկոս

Արտաքին քաղաքական խնդիրներ՝ 2 տոկոս

Իրավական համակարգ՝ 1.7 տոկոս

Տնտեսություն՝ 1.3 տոկոս

Այլ հարցեր՝ 1.2 տոկոս

Հարցվածների 80 տոկոսը կարծում է, որ կառուպցիան Հայաստանում լրջագույն խնդիր է:

Հարցին, թե ինչքան լուրջ խնդիր է կոռուպցիան Հայաստանում, հարցվածների 47,4 տոկոսը պատասխանել է, որ շատ լուրջ է, մինչդեռ նախորդ տարի այս թիվը կազմում էր 36,5 տոկոս:

 32.7 տոկոսը կարծում է, որ լուրջ խնդիր է, 15,1 տոկոսը՝ որ ոչ այնքան լուրջ: Ի դեպ, հարցվածներից որևէ մեկը չի համարում, որ Հայաստանում կոռուպցիա չկա, մինչդեռ 2019-ի նոյեմբերին այս կերպ մտածում էր հարցվածների 3,9 տոկոսը:

 Երևանաբնակների 57 տոկոսը կարծում է, որ Հայաստանը շարժվում է սխալ ուղղությամբ, գյուղական բնակչության 39,8 տոկոսն է այդ կարծիքին, այլ քաղաքներում այդ կարծիքին է 47,2 տոկոսը:

Բնակիչների 57% -ը չի հավատում որևէ բարելավման: Հիասթափված է հարցվածների 21 տոկոսը, 19 տոկոսն էլ անհանգիստ է ապագայի համար:

Հարցման մյուս հատվածները կներկայացնենք մեր հաջորդ հրապարակումներում:

Նշենք նաև, որ հետազոտությունն իրականացրած կենտրոնը ֆինանսավորվում է USAID-ի և «Թրանսփարենսի ինթերնեշնլ»-ի կողմից:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ