Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը վարակվել է կորոնավիրուսով: Այս մասին պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին հայտարարեց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
«Ինքը հիվանդ է, հարգելի, տեղյակ եք: Առողջություն մաղթենք մեր գործընկերոջը: Այս հիվանդությունը բոլորիս դուռը ծեծում է ոնց որ թե: Հաջող նաեւ ընթացք ունենք, առողջացածները գնալով շատանում են եւ դա ազգային իմունիտետի ավելացման հնարավորություն է տալիս: Կորոնավիրուսի ընթացքն ամբողջ աշխարհում նույն տրամաբանության շրջանակներում է»,-ասաց նա:
Ավելի վաղ ՊՆ խոսնակը հայտնել էր․ «Գաբրիել Բալայանը շփում է ունեցել վարակակրի հետ եւ այդ պատճառով մեկուսացել է, սիմպտոմներ չունի, ինքնազգացողությունը լավ է եւ շարունակում է հեռավար կապի միջոցով իրականացնել իր գործառույթների զգալի մասը»,-հայտնել էր ՊՆ մամուլի խոսնակը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը