06 07 2020

Կարևոր նորություն աղբահանության վճարների մասին. Տիգրան Աթանեսյան

Կարևոր նորություն աղբահանության վճարների մասին. Տիգրան Աթանեսյան

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Կարևոր նորություն աղբահանության վճարների մասին՝

 

Իմ կարծիքով, այս տեղեկատվությունը հետաքրքիր և օգտակար կլինի մեր երկրի բոլոր բնակավայրերի այն բնակիչների համար, որտեղ աղբահանությունը կատարվում է շենքերից դուրս գտնվող կոնտեյներների միջոցով:
Այսօր ՀՀ վարչական դատարանը / նախագահող՝ Աղասի Դարբինյան/ կայացրել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի որոշման դեմ իմ հայցը բավարարելու մասին վճիռ, որով գտել է, որ իրավաչափ է բնակչի կողմից աղբահանության դիմաց Չվճարելը, եթե աղբի կոնտեյները, ՀՀ առողջապահության նախարարի հրամանի խախտմամբ, տեղադրվում է բնակության վայրից 100 մետր տարածությունից ավելի հեռու:

 

Պարզ ասած, հարգելի հայրենակիցներ, եթե ձեր շենքում չկա աղբատար, իսկ կոնտեյները ձեր շենքից կամ տնից 100 մետր տարածությունից ավելի հեռու է տեղադրված, կարող եք հանգիստ Չվճարել աղբահանության դիմաց: Առաջին հայացքից կենցաղային հարցի վերաբերյալ այս վճիռը իրականում, օրինական ուժի մեջ մտնելուց հետո, կունենա շատ լուրջ նշանակություն և հետևանքներ տեղական ինքնակառավարման ոլորտում՝ աղբահանության կազմակերպման համար, իսկ ավելի ընդհանուր առմամբ՝ մեր երկրի բնակավայրերը վերջապես պատշաճ սանիտարական սպասարկմամբ ապահովելու համար:

Վարչական գործի համարն է ՎԴ/2402/05/20»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ