06 07 2020

Կառավարությունը ներկայացրել է, թե ովքեր չեն 22-րդ միջոցառման շահառուները

Կառավարությունը ներկայացրել է, թե ովքեր չեն 22-րդ միջոցառման շահառուները

Կառավարությունը տեսանյութ է պատրաստել, որտեղ ներկայացնում է, թե ովքեր կարող են օգտվել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 22-րդ միջոցառումից:

Ծրագրի շրջանակում միանվագ 68.000 դրամ աջակցությունից կարող են օգտվել այն քաղաքացիները, ովքեր 2020 թվականի հունվարի 1-ից մինչև մարտի 30-ը առնվազն 85 օր եղել են գրանցված աշխատող, սակայն մարտի 1-ից մինչև հունիսի 31-ն ազատվել են աշխատանքից:

Շահառու չեն համարվում այն քաղաքացիները, որոնք աշխատել են

ֆինանսական

ապահովագրական

շահումով խաղերի ոլորտում գործող ընկերություններում

կառավարչական մարմիններում

 հասարակական կազմակերպություններում

հիմնադրամներում։

Դիմումները պետք է լրացնել https://dimum.ssa.am/ կայքում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ