Վաղ առավոտյան տեղեկություն ենք ստացել, որ մեքենաներ են մուտք գործել Ամուլսարի երկրորդ պոստից, լուսաբացին «Սեքյուրիթի» պահնորդական ծառայությունը մեծ թվով մարդկանցով, զենքերով մուտք են գործել Ամուլսարի տարածք: Այս մասին Facebook-ի իր էջի ուղիղ եթերում նշել է Ջերմուկի բնակիչ, քաղաքացիական ակտիվիստ Շիրակ Բունիաթյանը:
Նրա խոսքով, իրենց ասել են, որ իրենք եկել են փոխարինելու «Պանտեռա» պահնորդական ընկերության աշխատակիցներին, քանի որ «Լիդիանը» պայմանագիր է կնքել իրենց հետ:
Բունիաթյանը նշեց, որ սա կամ անհեռատես քայլ է, կամ դիտավորություն, քանի որ պետք է հաշվի առնեին, որ Ամուլսարում ցանկացած շարժ առաջացնելու է կուտակում, որը կարող է ունենալ իր հետեւանքները:
Ընթացքում բնակիչները սկսեցին հավաքվել:
Ոստիկանության ներկայացուցիչն ասաց, որ Ամուլսարում կա գույք, որը պետք է պահպանել:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը