Հափշտակել են մոտ 20 հազար դոլարին համարժեք գումար ու ոսկյա զարդեր. shamshyan.com
Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում խոշոր չափի գողության փաստով հարուցվել է քրեական գործ, տեղեկացնում է shamshyan.com-ը։
Նշված քրգործը հարուցվել է հունիսի 23-ին Նուբարաշեն վարչական շրջանի Նուբարաշեն 11 փողոցի շենքերից մեկի բնակարանից կատարված գողության փաստով։ Այդ օրը, ժամը 17։00-ից մինչև 22;00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք հարմարեցված բանալու օգտագործմամբ բացել են նշված բնակարանի դուռը, մտել տուն և ննջարանից և մեկ այլ սենյակից հափշտակել խոշոր չափի գումար և ոսկյա զարդեր։
Կայքի տեղեկություններով՝ տանտիրոջը պատճառվել է մոտ 20 հազար դոլարի վնաս։ Վարկածներից մեկն այն է, որ տունը թալանողը կամ թալանողները լավ իմացել են տուժածների՝ տանից բացակայելու մասին և իմացել են նաև, թե որտեղ է գտնվում գողոնը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը