27 06 2020

Վրաստանում հաստատված կորոնավիրուսի 2 նոր դեպքն էլ Հայաստանից են «եկել»․ aliq.ge

Վրաստանում հաստատված կորոնավիրուսի 2 նոր դեպքն էլ Հայաստանից են «եկել»․ aliq.ge

Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բուժական մասի տնօրեն Մարինա Էզուգբայայի խոսքով՝ Վրաստանում հաստատված կորոնավիրուսի 2 նոր դեպքն էլ Հայաստանից են «եկել»: Այս մասին հաղորդում է  aliq.ge-ն։

Ըստ տեղեկության՝ նոր պացիենտները բեռնատարի վարորդներ են:

«Նրանք եկել են Հայաստանից, թեստավորում անցել են Վրաստանում: Նրանցից մեկը ՀՀ քաղաքացի է, մեր կլինիկայում է, վիճակը բավարար է: Երկրորդն ամենայն հավանականությամբ՝ Վրաստանի քաղաքացի է», — ասել է Էզուգբայան:

Stopcov-ը տեղեկացնում է, որ Վրաստանում վարակվածների ընդհանուր թիվը 921 է, որոնցից  781-ն ապաքինվել է, 14-ը՝ մահացել:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ