26 06 2020

Քաղաքապետարանը 10 ջրցան մեքենա է տրամադրել՝ հրդեհը մարելու համար. Մարության

Քաղաքապետարանը 10 ջրցան մեքենա է տրամադրել՝ հրդեհը մարելու համար. Մարության

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Մարզահամերգային համալիրի տարածքում էր, որտեղ խոշոր հրդեհ էր բռնկվել։

«Պատճառների մասին եկեք հիմա չխոսենք, պատճառները կպարզվեն եւ հստակ կասվեն։ Պետք չի այս պահին ինչ-որ վարկածներ ասել»,- ասաց նա՝ հավելելով, որ ԱԻՆ-ը այս պահին աշխատում է իր մաքսիմալ հնարավորության սահմանում. «Մենք մշտապես իրենց կողքին կանգնած ենք՝ որպես քաղաք։ Այս պահին 10 ջրցան ավտոմեքենա այստեղ են, որոնք քաղաքապետարանի ավտոմեքենաներն են»։

Մարությանը հայտնեց, որ Երեւան քաղաքն իր տիրապետման տակ ունի 30 ջրցան ավտոմեքենա. «Հիմա այստեղ մեր մեքենաներն այստեղ աշխատում։ 20-ը նույնպես պատրաստ է, ինչպես մնացած մեքենաները։ Սպասում եմ յուրաքանչյուր պահի, մեկ զանգով կհասնեն այստեղ։ Այդ մեքենաները բազմապրոֆիլ մեքենաներ են»։

Քաղաքապետը նշեց, որ տարածը մոտ 100 հեկտար է, որից 8 հեկտարը պատկանում քաղաքային իշխանությանը, մնացածը՝ թանգարանին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ