Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը տեղեկացնում է, որ ծառայությունում կորոնավիրուսային վարակի հաստատված դեպքերով պայմանավորված և մյուս աշխատակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով՝ Ծառայության Կենտրոնական մարմնի որոշ ստորաբաժանումներ, Երևան քաղաքի, ինչպես նաև մարզային առանձին բաժիններ աշխատում են սահմանափակ մարդկային ռեսուրսով՝ աշխատակիցների հետևյալ թվակազմով.
․ Իրավաբանական բաժին-1
․ Ավան և Նոր Նորքի բաժին-2,
․ Արաբկիր և Քանաքեռ- Զեյթունի բաժին-2,
․ Շենգավիթի բաժին -1,
․ Պետբյուջեի օգտին բռնագանձումների բաժին-3,
․ Սյունիքի մարզի Սիսիանի բաժանմունք-1:
«Ստեղծված իրավիճակում կատարողական առանձին գործողությունների իրականացումը կարող է ձգձգվել, որոշ դեպքերում դառնալ անհնար, ինչպես նաև ֆիզիկական և իրավաբանական անձանց դիմումներին, բողոքներին և հարցումներին երբեմն կարող է պատասխան չտրվել ակնկալվող ժամկետներում, ինչի առնչությամբ հայցում ենք ձեր ներողամտությունը:
Տեղեկացնենք, որ այս պահի դրությամբ 23 աշխատակցի մոտ հաստատվել է կորոնավիրուս ախտորոշում: Վերջիններս գտնվում են բուժման փուլում, իսկ նրանց հետ անմիջական շփում ունեցած աշխատակիցները ինքնամեկուսացված են»,- ասվում է ծառայության տարածած հաղորդագրությունում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը